«Բարսելոնայի» իսպանացի երիտասարդ հարձակվող` Լամին Յամալը դեմ է արտահայտվել ակումբի՝ աջ պաշտպանի դիրքում նոր ֆուտբոլիստի ձեռք բերելուն։ Հայտնում է El Nacional-ը։
Աղբյուրի տեղեկացմամբ՝ 17-ամյա խաղացողը ակումբի ղեկավարությանը հասկացրել է, որ չի ցանկանում, որ «կապտալոնացիները» փոխարինող փնտրեն Ժյուլ Կունդեին, ով թիմի գլխավոր աջ պաշտպանն է: Նշվում է, որ Յամալին դուր է գալիս Կունդեի հետ նույն եզրում խաղալը, և նրա հետ Լամինը կարողանում է ազատ համագործակցել։
Նշվում է, որ ակումբում լսել են երիտասարդ խաղացողին, բայց աջ պաշտպանի դիրքում նոր խաղացողի հետ պայմանագիր կնքելը մնում է առաջնահերթություն: Միաժամանակ ղեկավարությունը` Ժյուլ Կունդեին չի ցանկանում հեռացնել մեկնարկային կազմից, այլ ցանկանում է գտնել այնպիսի խաղացող, որը կարող է փոխարինել Ժյուլին նրա վնասվածք ստանալու, կամ հոգնածության դեպքում։
Ընթացիկ մրցաշրջանում Կունդեն «Բարսելոնայի» կազմում անցկացրած 36 խաղում դարձել է 3 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ: