SPORTSWORLD.AM

Ինչպես կանգնեցնել երիտասարդ ֆուտբոլիստին

17 փետրվարի 2025 | 21:14:09 | 26

Լա Լիգայի 24-րդ մրցափուլի հերթական խաղում Հանս Ֆլիկի «Բարսելոնան»  տանն ընդունելու է վեցերորդ տեղում ընթացքող` «Ռայո Վալյեկանո»-ին: Հանդիպմանն ընդառաջ հյուրերի պաշտպան` Չավարիան նշել է,  ինչպես պետք է կանգնեցնել Լամին Յամալին։

 

«Դուք չեք կարող անընդհատ պաշտպանվել, պետք է հարձակվեք, դրանով իսկ ստիպելով նրան կատարել նաև պաշտպանական գործողություններ:

 

Նրան Կախարդական փայտիկ է դիպել։ Նա ընդամենը 17 տարեկան է, և դուք դա հաճախ չեք տեսնում: Նա արդեն աշխարհի լավագույն խաղացողներից մեկն է, տեսնենք, թե որքան հեռու կգնա:

 

Անկեղծ կլինեմ, այն ամենը, ինչ նա ցույց է տալիս խաղադաշտում, բարձրակարգ ֆուտբոլիստի մասին է վկայում», – ասել է «Ռայո Վալյեկանոյի» պաշտպանը։

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: