Ֆաստեքս Պրեմիեր լիգայի ներկայացուցիչ «Ուրարտու» ՖԱ-ն պատասխանել է առաջին խմբի առաջնությունը ներկայացնող «ՄԻԿԱ» ՍԱ-ին:
«Ոիրարտու» ՖԱ-ի հայտարարությունը ստորև`
Ի պատասխան «ՍԱ Միկա» ՀԿ-ի 22․04․2025թ․ հիմնազուրկ և զրպարտող հայտարարության հայտնում ենք, որ «ՖԱ Ուրարտու» ՄՀԿ-ն չի դիմել ՀՖՖ կարգապահական և էթիկայի կոմիտե «ՍԱ ՄԻԿԱ» խաղադաշտի խոտածածկի ոչ բարվոք որակ ունենալու մասով (Տե՛ս ԿԷԿ կանոնակարգի Հավելված 1 Ա, 78-րդ կետ)։
Վերոնշվածը հաստատվում է ՀՖՖ կարգապահական գրասենյակի ղեկավարի կողմից տրված պաշտոնական հավաստմամբ (Կից ներկայացվում է)։
«ՖԱ Ուրարտու» ՄՀԿ-ն հանդիսանում է պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբ է, որն իր երկարատև գործունեության արդյունքում վաստակել է բարի համբավ և հեղինակություն, ի տարբերություն հենց «ՍԱ Միկա» ՀԿ-ի, որը անգամ ծանոթ չէ ՀՖՖ գործող կանոնակարգերին, ունակ չէ տարբերակել պաշտոնական հայտարարությունը այլ մասնավոր անձանց և/կամ էջերի հրապարակումներից, և նպատակ ունի սուտ տեղեկատվություն տարածելու եղանակով օգտագործել մեր Ակումբի բարձր համբավը ի շահ իրեն, նշվածը արդեն իսկ պարզ ցուցադրում է տվյալ ակումբի մակարդակը բոլոր առումներով։
«ՖԱ Ուրարտու» ՄՀԿ-ն կոչ է անում վերոնշված Ակումբին դուրս գալ չստացված «զոհի» կարգավիճակից, ընդունել օբյեկտիվ իրականությունը և փորձել տարածել պատշաճ, իրականությանը համապատասխանող հայտարարություն։


«Միկա» ՍԱ-ի 22.04.2025 թվականի հայտարարությունը ստորև
Ի պատասխան «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի.
Ցանկանում ենք տեղեկացնել, որ արդեն տևական ժամանակ է, ինչ «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը կտրվել է իրականությունից և շարունակաբար ցեխ է շպրտում ոչ միայն այլ ակումբների, այլև ՀՖՖ-ի ուղղությամբ: Ցավով եմ արձանագրում, որ վերոնշյալ ակումբը նույնիսկ ի զորու չէ տարբերել արհեստական և բնական խոտածածկերը: Տրամաբանական է, որ բնական խոտածածկի ոչ բարվոք վիճակն առաջանում է խաղին նախորդող օրերի ոչ բարենպաստ եղանակային պայմաններից: Խոսք կար նաև վնասվածք ստանալու հավանականությունից, ինչը նույնպես ուրճացված է: Իսկ ո՞վ է պատասխանատու, երբ մեր ակումբի ֆուտբոլիստները վնասվածքներ են ստանում արհեստական խոտածածկի վրա խաղալուց: Ինչ մնում է ազգային հավաքականին ֆուտբոլիստներ մատակարարելու հարցին, ապա մենք չունենալով որևէ հովանավոր, դժվարին պայմաններում շարունակաբար ՀՀ մանկապատանեկան տարբեր հավաքականներին մատակարարում ենք ֆուտբոլիստներ: