Նունյեսը ամռանը կհեռանա Լիվերպուլից. Հարձակվողը գնվել է 75+25 միլիոն եվրոյով 2022 թվականին
Դարվին Նունյեսը ամռանը կհեռանա «Լիվերպուլից».
Ըստ Ֆաբրիցիո Ռոմանոյի՝ ուրուգվայցի հարձակվողը գրեթե անկասկած մրցաշրջանի ավարտից հետո կլքի անգլիական ակումբը։ Այս սցենարին աջակցում են ինչպես Լիվերպուլի ներկայացուցիչները, այնպես էլ խաղացողի կողմը:
Նշվում է, որ հունվարին Նունյեսը մոտ էր Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասր» տեղափոխվելուն, սակայն ի վերջո մերսիսայդցիները հրաժարվեցին վաճառել նրան մրցաշրջանի ընթացքում։
Դարվինը «կարմիրներին» միացավ «Բենֆիկայից» 75+25 միլիոն եվրոյի դիմաց 2022 թվականին։ Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում նա անցկացրել է 25 հանդիպում և դառձել 5 գոլի հեղինակ: