SPORTSWORLD.AM

Վարազդատ Լալայանը ԵԱ կրկնակի չեմպիոն

21 ապրիլի 2025 | 19:14:30 | 59

Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ընթացող Ծանրամարտի Եվրոպայի առաջնության գերքաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ` Վարազդատ Լալայանը պոկում վարժությունում գրանցեց երկամարտի (210+240) 450 կգ արդյունքով նվաճեց միանգամից երեք ոսկե մեդալ և դառնում հին աշխարհի կրկնակի չեմպիոն:

 

2018 թվականին 105 կգ-ից բարձր քաշային կարգում երիտասարդների ծանրամարտի (Տաշքենդ) աշխարհի և Եվրոպայի (Լեհաստան) առաջնություններում նվաճել է արծաթե մեդալներ։

 

Մեկ տարի անց պատանիների աշխարհի (Սուվե, Ֆիջի) և Եվրոպայի (Բուխարեստ) առաջնությունների ժամանակ նվաճել է ոսկե մեդալներ:

 

2021 թվականին Ֆինլանդիայում կայացած մինչև 23 տարեկանների Եվրոպայի ծանրամարտի առաջնության ժամանակ նվաճել է ոսկե մեդալ:

 

2021 թվականի ապրիլին Մոսկվայում տեղի ունեցած Եվրոպայի առաջնության ժամանակ 109 կգ-ից բարձր քաշային կարգում երկամարտի 445 կգ արդյունքով նվաճել է բրոնզե մեդալ։ Պոկում վարժության ժամանակ բարձրացրել է 205 կգ, Հրում վարժության ժամանակ՝ 240 կգ։

 

2021 թվականի Տաշքենդում կայացած ծանրամարտի աշխարհի առաջնության ժամանակ նվաճել է արծաթե մեդալ։ Երկամարտի արդյունքը եղել է 457 կգ։ Երկու վարժություններում նվաճել է փոքր արծաթե մեդալներ:

 

2024 թվականի փետրվարին Սոֆիայում կայացած Եվրոպայի առաջնությունում Վարազդատ Լալայանը առաջին անգամ հռչակվել է աշխարհամասի չեմպիոն։ Պոկում վարժությունում նա բարձրացրել է 205 կգ, հրումում՝ 250 կգ, և երկամարտի 455 կգ արդյունքով նվաճել է ոսկե մեդալ։ Նա առաջինն է եղել նաև առանձին վարժություններում:

 

Հավելենք ապրիլի 30-ից Պերույում տեղի կունենա ծանրամարտի երիտասարդական առաջնությունը, որտեղ Հայաստանը կրկին իր մասնակցությունն կունենա:

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: