SPORTSWORLD.AM

Ջոն Վանտ Սխիպը Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ

17 փետրվարի 2025 | 16:28:07 | 30

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան (ՀՖՖ) պաշտոնապես հայտարեց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչին:

Նա նիդերլանդացի` Ջոն Վանտ Սխիպն է:

61-ամյա մասնագետի նախկին աշխատավայրը եղել է Հունաստանի ազգային հավաքականը:

Մասնագետը որպես ֆուտբոլիստ հանդես է եկել եզրային կիսապաշտպանի դիրքում:

 

Խաղային կարիերան ավարտելուց հետո Վան’տ Սխիպը դարձել է «Այաքսի» երիտասարդական թիմի մարզիչ։ 2001-2002 թվականներին եղել է Կո Ադրիանսեի օգնականը «Այաքսում», սակայն Ադրիանսեի հեռացումից հետո Ջոնը նույնպես հեռացավ ակումբից և դարձավ «Տվենտեի» գլխավոր մարզիչ։ 2002 թվականին վերադարձել է Ամստերդամի ակումբ և գլխավորել «Այաքսի» պահեստային թիմը։ 2008 թվականին, Մարկո վան Բաստենի՝ «Այաքսի» գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելուց հետո, Ջոնը հեռացել է ազգային թիմից և վերադարձել «Այաքս»՝ որպես մարզչի օգնական։

 

2009 թվականի մայիսի 6-ին՝ Մարկո վան Բաստենի հրաժարականից հետո, Վան’տ Սխիպը նշանակվել է «Այաքսի» գլխավոր մարզչի պաշտոնակատար մինչև 2009 թվականի հունիսի 30-ը, բայց 20 օր անց՝ մայիսի 26-ին, գլխավոր մարզչի պաշտոնում նրան փոխարինել է Մարտին Յոլը, որը նախկինում գլխավորում էր գերմանական «Համբուրգը»: 2009 թվականի հոկտեմբերին Ջոնը գլխավորել է ավստրալական «Melbourne Heart» ակումբը, որը հիմնադրվել է 2008 թվականին, իսկ Վան’տ Սխիպը դարձել է թիմի առաջին մարզիչը։ 2010/11 մրցաշրջանում Մելբուրն Հարթը (2014 թվականից՝ Մելբուրն Սիթի) առաջին անգամ ընդգրկվել է Ավստրալիայի առաջնության մասնակիցների ցուցակում։

 

Նրա գլխավորությամբ Վարազդատ Հարոյանը Մարտի 20-ին և 23-ին ուժերը կչափեն Վրաստանի ընտրանու հետ:   Առաջին հանդիպումը կկայանա Երևանի Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում:

 

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: