Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ընթացող Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում 87 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացված էր երկու ներկայացուցչով` Լիանա Գյուրջյան և Տաթև Հակոբյան: Հակոբյանը 110 կգ արդյունքով նվաճում է պոկում վարժության արծաթե մեդալ:
Լիանա Գյուրջյանը նվաճեց փոքր և մեծ արծաթե մեդալ երկամարտի 246 կգ արդյունքով և դառնում հին աշխարհի փոխչեմպիոն:
Հավելենք Կոսովոյի Պրիշտինա քաղաքում կայացած ծանրամարտի Եվրոպայի 2017 թվականի երիտասարդական առաջնությունում մինչև 15 տարեկան աղջիկների 69 կգ քաշային կարգում Գյուրջյանը նվաճել է ոսկե մեդալ։ Նաև ոսկե մեդալ է նվաճել Իտալիայի Սան Դոնատո Միլանեզե քաղաքում կայացած ծանրամարտի Եվրոպայի 2018 թվականի երիտասարդական առաջնությունում մինչև 17 տարեկան աղջիկների 69 կգ քաշային կարգում։ Արգենտինայի Բուենոս Այրես քաղաքում կայացած 2018 թվականի ամառային պատանեկան Օլիմպիական խաղերում հանդես է եկել աղջիկների 63 կգ քաշային կարգում։ Նույն թվականին մասնակցել Է Թուրքմենստանի Աշխաբադ քաղաքում կայացած ծանրամարտի աշխարհի առաջնության կանանց մինչև 71 կգ քաշային կարգի պայքարին:
Բաթումի քաղաքում անցկացված ծանրամարտի Եվրոպայի 2019 թվականի առաջնությունում կանանց մինչև 81 կգ քաշային կարգում Գյուրջյանը զբաղեցրել է 4-րդ տեղը, սակայն դարձել է բրոնզե մեդալակիր՝ ոսկե մեդալակիր հույն ծանրորդուհի Էլենի Կոնստանտինիդիին որակազրկելուց հետո[6][7]։ Նույն թվականին Ռումինիայի Բուխարեստ քաղաքում կայացած ծանրամարտի Եվրոպայի պատանիների և մինչև 23 տարեկանների առաջնությունում նվաճել է ոսկե մեդալ մինչև 81 կգ քաշային կարգում։ 2021 թվականին Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում կայացած ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում կանանց մինչև 81 կգ քաշային կարգում նվաճել է բրոնզե մեդալ[8][9]։ Ֆինլանդիայի Ռովանիեմի քաղաքում անցկացվող ծանրամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի 2021 թվականի առաջնությունում զբաղեցրել է առաջին հորիզոնականը։
Գյուրջյանը ոսկե մեդալ է նվաճել Ալբանիայի Դուրես քաղաքում անցկացված ծանրամարտի 2022 թվականի Եվրոպայի պատանիների և մինչև 23 տարեկանների առաջնությունում[10]։