Ֆաստեքս Պրեմիեր լիգայի 27-րդ տուրի նախավերջին խաղում «Արարատ-Արմենիա»-ն մրցակցի հարկի տակ առավելության հասավ Վահե Գևորգյանի «Վան»-ի նկատմամբ 3:2 հաշվով:
Հյուրերի կազմում աչքի ընկան` Մարիուս Նուբիսսին և Ժիրայր Շաղոյանը դուբլ գրանցեց իր անվան դիմաց, որը այս մրցաշրջանում առաջինն էր Հայաստանի ազգային հավաքականի 24-ամյա ֆուտբոլիստի համար: Տան տերերի կազմում արդյունավետ էին Իզուչուկվու Օկոնկվոն և Ջուլիեն Էյմարդ Բատիոնոն:
Հաջորդ տուրում «Վանը» հյուր կգնա «բանակայիններին», իսկ գավաթակիրը Կապանի «Գանձասարին»:
Այս խաղից հետո` Արմեն Համբարձումյանը և ընկերները վաստակած 51 միավորով մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում են, իսկ չարենցավանյան ակումբը 41 միավորով շարունակում է եզրափակել լավագույն հնգյակը:
Լուսանկարը` «ԱՐԱՐԱՏ-ԱՐՄԵՆԻԱ» ՖԱ