SPORTSWORLD.AM

Ծանրամարտի ԵԱ. Արա Աղայանը չորրորդն է, Պետրոս Պետրոսյանը հինգերորդը

20 ապրիլի 2025 | 16:56:35 | 33

 Մոլդովայի մայրաքաղաքում ընթացող Ծանրամարտի Եվրոպայի առաջնության նախավերջին մրցումային օրը սկսեցին տղամարդիկ: Արա Աղանյանը գրավեց 4-րդ տեղը, իսկ Եվրոպայի  Պետրոս Պետրոսյանը հինգերորդն է:

Հայաստանի հավաքականից Արա Աղանյանը (անձնական մարզիչ` Հովհաննես Շահնազարյան) պոկում վարժության ընթացքում գլխավերևում պահեց 170 կգ և 175 կգ, իսկ հրումի ժամանակ միայն` 205 կգ: Երկամարտի 380 կգ արդյունքով` Աղանյանը 4-րդն է:

 

 

 

 

Տղամարդկանց թիմի անդամ Պետրոս Պետրոսյանը (անձնական մարզիչ` Դավիթ Մուրադյան) պոկեց 165 կգ: Հրում վարժությունում նա ֆիքսեց 205 կգ: Երկամարտի 370 կգ արդյունքով` Պետրոսյանը 5-րդն է:

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչը Փաշիկ Ալավերդյանն է, իսկ ընտրանու մարզիչը` Հակոբ Փիլոսյանը:

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: