Ռոբերտ Լևանդովսկին բաց կթողնի Էլ Կլասիկոն. «Բարսելոնայի» մտավախությունները հաստատվում են, քանի որ աստղային հարձակվողը երկարատև վնասվածք է ստացել, որը թույլ չի տա նրան մասնակցել Մադրիդի «Ռեալի» հետ հանդիպմանը Իսպանիայի գավաթի եզրափակչում:
«Բարսելոնայի» և Լեհաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի երեք շաբաթ:
Լեհ ֆուտբոլիստը «Կապտանռնագույնների» կազմում հանդես է գալիս 2022 թվականից: Նրա գործող աշխատանքային պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսը: