Մադրիդի «Ռեալը» մոտիվացված է Գավաթի եզրափակչից առաջ. նրանք ցանկանում են ոչ միայն նվաճել գավաթը, այլ նաև թույլ չտալ «Բարսային» ավարտել թրեբլը (Relevo)
Մադրիդի «Ռեալը» շատ մոտիվացված է «Բարսելոնայի» դեմ Իսպանիայի գավաթի եզրափակիչ խաղից առաջ:
Ինչպես հաղորդում է Relevo-ն, մադրիդյան ակումբը մոտիվացված է ոչ միայն նվաճելու գավաթը, այլ նաև թույլ չտալու իրենց ոխերիմ մրցակցին նվաճել թրեբլը:
«Եթե նույնիսկ չնչին հույս մնա, մենք կպայքարենք մինչև վերջ»,- «Relevo»-ին ասել է «Ռեալի» հանդերձարանի աղբյուրը :
Իսպանիայի գավաթի եզրափակիչը կկայանա շաբաթ օրը՝ ապրիլի 26-ին։