SPORTSWORLD.AM

Ծանրամարտի ԵԱ. Էմմա Պողոսյանը հինգերորդն է

19 ապրիլի 2025 | 19:09:11 | 45

Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ընթացող Ծանրամարտի Եվրոպայի առաջնության 81 կգ քաշային կարգի կանանց պայքարում Հայաստանն ուներ երկու ներկայացուցիչ: 

 Էմմա Պողոսյանը հինգերորդն է երկամարտի 100+130) 230 կգ արդյունքով:  2022 թվականին Էմմա Պողոսյանը ոսկե մեդալ է նվաճել Լեհաստանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի մինչև 15 տարեկանների առաջնության 81 կգ քաշայինների կարգում։  

2023 թվականի ամռանը Էմմա Պողոսյանը Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում կայացած ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում դարձել է արծաթե մեդալակիր

Նույն թվականին Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում տեղի ունեցած ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնության 81 կգ քաշային կարգայինների մրցապայքարում Էմմա Պողոսյանը Հայաստանի հավաքական թիմի կազմում երկամարտի 225 կգ արդյունքով դարձել է հաղթող։ Ծանրորդուհին հրում վարժաձևում 129 կգ արդյունքով սահմանել է Եվրոպայի պատանեկան նոր ռեկորդ:

2024 թվականի սեպտեմբերի 25-ին Իսպանիայի Լեոն քաղաքում տեղի ունեցած ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում հայազգի ծանրորդուհին մինչև 81 կգ քաշային կարգում երկամարտի 233 կգ արդյունքով նվաճել է ոսկե մեդալ:

 

 

 

Հայաստանի մյուս ներկայացուցիչ`  Մարգարիտա Առաքելյանը պոկում վարժության ժամանակ գլխավերևում պահեց 91 կգ և 95 կգ: Հրումում նա բարձրացրեց 116 կգ: Երկամարտի 211 կգ արդյունքով Մարգարիտա Առաքելյանը Եվրոպայում 10-րդն է:

 

 

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: