Լուիս Էնրիկեն իրեն հաջողակ չի համարում ՊՍԺ-ում աշխատելու ընթացքում.
Իսպանացի մասնագետը թիմը գլխավորում է 2023 թվականի հուլիսից, նրա գլխավորությամբ փարիզցիները երկու անգամ հաղթել են Ֆրանսիայի առաջնությունում, այդ թվում՝ վաղաժամ հաղթանակ այս մրցաշրջանում։
ՊՍԺ-ն նաև երկու անգամ հաղթել է Ֆրանսիայի Սուպերգավաթը և մեկ անգամ՝ Ֆրանսիայի գավաթը:
«Ես ինձ հաջողակ չեմ համարում: Ես այստեղ եմ պատմություն գրելու և հնարավոր ամեն ինչ անելու համար Չեմպիոնների լիգայի հայտնի գավաթը նվաճելու համար»,- ասել է Լուիս Էնրիկեն :
Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության կիսաեզրափակիչում ՊՍԺ-ն կմրցի «Արսենալի» հետ: