Լիոնել Մեսսին խոսել է ֆուտբոլի վրա Պեպ Գվարդիոլայի մարտավարության ազդեցության մասին.
« Գվարդիոլան այլ աշխարհից է: Նա տարբեր է, տեսնում է այն, ինչ ոչ ոք չի տեսնում: Նա փոխեց ֆուտբոլը: Բոլորն ուզում էին մեզ կրկնօրինակել:
Իրականում, նա ինչ-որ վնաս հասցրեց ֆուտբոլին. մարդիկ փորձում էին խաղալ այնպես, ինչպես մեր Բարսելոնան : Բայց մենք հատուկ թիմ ունեինք Չավիի, Ինյեստայի և Բուսկետսի հետ կիսապաշտպանությունում, և ֆուտբոլիստների և մարզչի միջև հարաբերությունները կատարյալ էին»,- Simplemente Fútbol-ին ասել է «Ինտեր Մայամիի» և Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվողը , ով նախկինում հանդես է եկել «Բարսելոնայում»: