Մանչեսթեր Սիթին» մրցաշրջանի ավարտին կփորձի ձեռք բերել Անդրեա Կամբիասոյին։
«Յուվենտուսը» եզրային հարձակվողին գնահատում է 80 միլիոն եվրո, սակայն կողմերը կարող են պայմանավորվել 60-70 միլիոնի շուրջ, իսկ 25 - ամյա իտալացու աշխատավարձը կարող է կրկնապատկվել անգլիական ակումբ տեղափոխվելու դեպքում՝ տարեկան 2,5 միլիոնից հասնելով ավելի քան 5 միլիոնի:
«Մանչեսթեր Սիթին» նույնպես շարունակում է դիտարկել թուրինցի դարպասապահ Միկելե Դի Գրեգորիոյի տրանսֆերի հնարավորությունը ՝ նրան տեսնելով Էդերսոնի պոտենցիալ փոխարինողին , ով ամռանը կարող է տեղափոխվել Սաուդյան Արաբիա: