SPORTSWORLD.AM

«Արարատը հաղթեց «Ալաշկերտ»-ին «ԲԿՄԱ»-ն «ՇԻՐԱԿ»-ին

18 ապրիլի 2025 | 20:56:09 | 19

Ֆաստեքս Պրեմիեր լիգայի 27-րդ տուրի մեկնարկային խաղում Երևանի «Արարատը» սեփական հարկի տակ Հաղթեց «Ալաշկերտ»-ին 3:2 հաշվով:

Տան տերերի կազմում աչքի ընկան` Քրիստոֆեր Բոնիֆեյսը և Կեաս Փոլ Հենրի Բահը դուբլ գրանցեց իր անվան դիմաց: Էդգար Թորոսյանի գլխավորած թիմի կազմում արդյունավետ էին` Յուրի Մարտիրոսյանը և Սարգիս Մեթոյանը: Նշենք, որ Տիգրան Եսայանի տղաները ընդմիջման գնացին պարտվողի կարգավիճակում:

 

 

 

Օրվա մյուս խաղում «բանակայինները» տանը ընդունելով Գյումրիի «Շիրակ»-ին առավելության հասան կրկին 3:2 հաշվով:

Արմեն Գյուլբուդաղյանցի թիմի կազմում գոլի հեղինակներ դարձան` Միսակ Հակոբյանը (դուբլ) և Արայիկ Էլոյանը մեծացրեց իր թիմի առավելությունը չվրիպելով (11մ)կից:

Այսօրվա հանդիպումներից հետո «ԲԼՄԱ»-ն 28 միավորով վեցերորդն է մրցաշարային աղյուսակում, «Շիրակը» նույնքան միավորով յոթերորդն է, «Արարատը 26 միավորով ութերորդ տեղում է, իսկ «Ալաշկերտը» 17 միավորով նախավերջինն է:

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: