SPORTSWORLD.AM

Նաիր Տիկնիզյանը լայնածավալ հարցազրույց է տվել

18 ապրիլի 2025 | 17:36:31 | 41

Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանը լայնածավալ հարցազրույց է տվել RB Sport-ին, որտեղ խոսել է հայկական ֆուտբոլի ներկայիս սերնդի հեռանկարների մասին։

 

«Ինչի՞ն է ընդունակ հայ ֆուտբոլիստների ներկայիս սերունդը։ Հասկանալի է, որ հայ ֆուտբոլիստները կարող են շատ ավելին անել, քան երկու խաղում պարտվել Վրաստանի հավաքականին՝ ընդհանուր 1:9 հաշվով։ Հիմա ամպագոռգոռ արտահայտություններով խոսելն իմաստ չունի։ Ժամանակն ամեն ինչ ցույց կտա»,- նշել է 25-ամյա խաղացողը։

 

Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականը հունիսին կանցկացնի երկու ընկերական հանդիպում` հունիսի 6-ին Կոսովոյի և հունիսի 9-ին՝ Չեռնոգորիայի հավաքականների հետ։

 

Լուսանկար` ՀՖՖ

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: