SPORTSWORLD.AM

«ՎԱՆ» ՖԱ-ն հանդես է եկել հայտարարությամբ

17 ապրիլի 2025 | 13:18:42 | 29

Երեկ Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլի առաջին խաղում Չարենցավանի «Վանը» արտագնա պարտություն կրեց Ֆաստեքս Պրեմիեր լիգայի առաջատար «Նոա»-ից (0:2):

Ակումբի հայտարարությունը ստորև` 

 

«Վան ՖԱ-ը կոչ է անում զերծ մնալ ամպագոռգոռ հայտարարություններից և չփորձել ակումբին ներքաշել տարատեսակ ոչ ֆուտբոլային ինտրիգների մեջ: Մենք նույնպես լիահույս ենք ,որ այն ինչ տեղի ունեցավ երեկ՝ խաղի ժամանակ, չի վրիպել հանդիպման պատվիրակի և տեսուչի տեսադաշտից, անկախ նրանից, թե ոմանց անպարկեշտ բառամթերքը ինչ լեզվով էր:

Գլխավոր մարզիչ պարոն Գևորգյանի հետխաղային ասուլիսի ժամանակ հնչեցրած հայտարարությունը կարելի է ընդունել անկյունաքարային՝ «Պայքարը լինելու է թեժ, խաղադաշտի սահմաններում», մնացյալ բոլոր մեղադրանքները մեր հասցեին ոչ այլ ինչ են, քան էժանագին մանիպուլյացիա:

 

Հ.Գ. Վան ՖԱ-ն հորդորում է արտահայտություններում լինել կոռեկտ, մնալ ֆուտբոլի արդար խաղի, մարդկային և պրոֆեսիոնալ էթիկայի սահմաններում:

Կհանդիպենք ապրիլի 30-ին, թեժ է լինելու...»

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: