«Արքայական» ակումբի անգլիացի կիսապաշտպան` Ջուդ Բելինգհեմը ներողություն է խնդրել իր թիմակիցներից՝ Լա Լիգայի 24-րդ տուրի՝ «Օսասունայի» հետ խաղում հանդիպման 39-րդ րոպեին խաղադաշտից հեռացվելու համար։
Հիշեցնենք հանդիպումը ավարտվել է ոչ-ոքի (1:1):
«Բավական է խոսել թյուրիմացության մասին։ Ուղղակի ուզում էի ներողություն խնդրել թիմակիցներիս նման ծանր դրության մեջ դնելու համար, ինչպես նաև շնորհակալություն հայտնել երկրպագուներին աջակցության և ըմբռնման համար»,- գրել է Բելինգհեմը սոցցանցերի իր էջում։
Անգլիացի ֆուտբոլիստը հեռացվել է խաղադաշտից՝ մրցավարի նկատմամբ անհարգալից վարքագծի համար։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ կիսապաշտպանը կարող է որակազրկվել երկու-երեք խաղով։