SPORTSWORLD.AM

«ՆՈԱ»-ն հաղթեց դիմակայության առաջին խաղում

16 ապրիլի 2025 | 20:58:23 | 15

Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլի առաջին խաղում Ֆաստեքս Պրեմիեր լիգայի առաջատար «Նոա»-ն 2:0 հաշվով սեփական հարկի տակ առավելության հասավ Չարենցավանի «Վան»-ի նկատմամբ:

 Առաջին խաղակեսի ավելացված 16-րդ րոպեին գլխավոր մրցավար` Յուրա Մահտեսյանը խաղադաշտից հեռացրեց հյուրերի դարպասապահ` Արսեն Բեգլարյանին, դեղին քարտով զուգաշացվեց նաև Չարենցավանյան ակումբի գլխավոր մարզիչ` Վահե Գևորգյանը:

Ռուի Մոտայի գլխավորած թիմի կազմում աչքի ընկան` բրազիլացի 28-ամյա Մաթեուս Այասը և Ուլադ Օմարը:   Պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 30-ին Չարենցավանի քաղաքային մարզադաշտում:

 

Լուսանկարը` «ՆՈԱ» ՖԱ

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: