SPORTSWORLD.AM

Ֆրանսիացուն ցանկանում են տեսնել ԱՊԼ-ում

16 փետրվարի 2025 | 18:20:22 | 18

«Բարսելոնայի» և Ֆրանսիայի հավաքականի պաշտպան Ժյուլ Կունդեն կարող է տեղափոխվել Պրեմիեր Լիգա։ Այս մասի հայտնում է Sport.es-ը։

 

Աղբյուրի փոխանցմամբ՝ 26-ամյա եզրայինի ծառայություններով հետաքրքրված է Լոնդոնի «Չելսին»: «Ազնվականների» ղեկավարությունը պատրաստ է տրանսֆերի համար վճարել 100.000.000 €։

 

Կունդեն, գոհ է ամեն ինչից «կապտանռնագունների» ճամբարում և չի ցանկանում հեռանալ թիմից։ «Կատալոնացիները» ֆրանսիացուն կարող են նոր պայմանագիր առաջարկել մինչև 2030 թվականը։

 

Ֆրանսիացի ֆուտբոլիստի գործող պայմանագիրի ժամկետն ավարտվում է 2027 թվականին։ Այս մրցաշրջանում Ժյուլ Կունդեն Հանսի Ֆլիկի «Բարսելոնայի» կազմում մասնակցել է 36 հանդիպման՝ դառնալով 3 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։

 

 

 

    

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: