«Բենֆիկան» ցանկանում է վարձակալել Ֆելիքսին «Չելսիից». Կիսապաշտպանի հետ պայմանագիրը նախատեսվում է հունիսին՝ աշխարհի առաջնությունից առաջ: Ժոաո Ֆելիքսը կարող է վերադառնալ «Բենֆիկա».
Պորտուգալական ակումբը Աշխարհի ակումբային առաջնությանն ընդառաջ փորձում է ձեռք բերել 25-ամյա կիսապաշտպանին, հաղորդում է Record-ը։ «Արծիվները» ցանկանում են խաղացողին վարձակալել «Չելսիից» և ծրագրում են գործարքն ավարտել առաջին տրանսֆերային պատուհանում, որը կբացվի հունիսի սկզբին:
Ֆելիքսը «Բենֆիկայի» համակարգում էր 2015-ից 2019 թվականներին, որից հետո 127 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց «Ատլետիկո»։
Պորտուգալացին այժմ վարձավճարով խաղում է «Միլանում» : Նա Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 9 հանդիպում և աչքի չի ընկել արդյունավետվությամբ: