Վերջին մի քանի տարիներին հայ ըմբիշ Մալխաս Ամոյանը համարյա բոլոր մրցաշարերից վերադառնում է ոչ միայն մեդալներով, այլ նաև չեմպիոնությամբ:
Հունահռոմեական ոճի ըմբիշն իր բարձր կարգն ու վարպետությունն ապացուցեց նաև Բրատիասլավայում ընթացող հունահռոմական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում։
Նա (77 կգ) քաշային կարգի եզրափակչում մրցել է վրացի Ռամազ Զոիձեի հետ։ Վրացին թեև առաջին միավորն է վաստակել, բայց հաղթական հաշիվը պահել չկարողացավ։ Երկրորդ մրցափուլում Ամոյանը միանգամից նետվեց գրոհի եւ 2 միավոր վաստակել, ապա ավելացրել է եւս մեկը։
Աշխարհի չեմպիոնն ու Օլիմպիական բրոնզե մեդալակիրը հաղթեց 3:1 հաշվով եւ չորրորդ տարին անընդմեջ հռչակվեց Եվրոպայի չեմպիոն:
Քիչ առաջ Կարեն Ասլանյանը (77 կգ) դարձել է արծաթե մեդալակիր, իսկ Մանվել Խաչատրյանը (55 կգ) զիջել բրոնզե մեդալի համար պայքարում։