Ֆաստեքս Պրեմիեր լիգայի 26-րդ մրցափուլի շրջանակում այսօր կայացավ երկու հանդիպում: Գործող չեմպիոն` «Փյունիկը» արտագնա խաղում առավելության հասավ կապանցիների նկատմամբ 3:1 հաշվով:
Կարեն Բարսեղյանի գլխավորած թիմը այս խաղում աչքի ընկավ արդյունավետ խաղով: Հանդիպման առաջին խաղակեսում գրանցվեց ինքնագոլ, որը գրանցվեց «Նռնագույնների» պաշտպան` Սերգեյ Վակուլենկոյի անվան դիմաց ով նոր է վերադարձել խաղադաշտ վնասվածքից հետո: Գլխավոր մարզիչ` Եղիշե Մելիքյանը հանդիպումից հետո նշեց նա լավ ֆուտբոլիստ է հուսամ որ շուտ մարզավիճակ ձեռք կբերի:
Հայաստանի 16-ակի չեմպիոնի կազմում աչքի ընկան` Ժոել Բոպեսուն, Մատաս Վարեյկան և նիգերիացի հարձակվող` Յուսուֆ Օլայտան Օտուբանջոն, որը նրա համար 87-րդն էր հայկական ակումբների կազմում բոլոր մրցաշարերում: Նիգերիացին այդ ցուցանիշով գերազանցեց Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ բրազիլացի Մարկոս Պիզելիին:

Նկարը` Armenian Premier League
Օրվա մյուս խաղում Չարենցավանի «Վանը» հյուրընկալվելով Գյումրիի «Շիրակ»-ին հաղթեց նվազագույն 1:0 հաշվով: Վահե Գևորգյանի գլխավորած կազմում միակ և հաղթական գոլը հեղինակեց կոտ դ իվուարցի Ջուլիեն Էյմարդ Բատիոնոն:

Հաջորդ տուրում «Փյունիկը» տանը կընդունի «Ուրարտու»-ին, «Վանը» հյուր կգնա առաջատար` «Նոա»-ին: Այսօրվա հանդիպումներից հետո` «Փյունիկը մրցաշարային աղյուսակում չորրորդն 47 միավորով, «Վանը» հինգերորդն է 41 միավորով, գյումրեցիները 28 միավորով վեցերորդ տեղում են, իսկ «Գանձասարը» 3 միավոր եզրափակում է մրցաշարային աղյուսակը: