SPORTSWORLD.AM

ԵԱ. Սամվել Խաչատրյանը պարտվեց երրորդ տեղի համար գոտեմարտում

12 ապրիլի 2025 | 21:08:05 | 99

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Մանվել Խաչատրյանը պարտվեց բրոնզե մեդալի համար գոտեմարտում:

 

2024 թվականի Եվրոպայի բրոնզե մեդալակիրը (55 կգ) քաշային կարգի պայքարում գոտեմարտեց վրացի` Վախթանգ Լոլուայի հետ, ով հաղթեց 8:1 հաշվով:

 

Հայ ըմբիշը պայքարը սկսել էր 1/4 եզրափակիչից, որտեղ 9:0 հաշվով ժամանակից շուտ հաղթել էր 2022թվականի Եվրոպայի բրոնզե մեդալակիր, Մ23 Եվրոպայի չեմպիոն, թուրք Էմրե Մուտլուին: Կիսաեզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչը գոտեմարտեց աշխարհի քառակի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, ադրբեջանցի Էլդենիզ Ազիզլիի հետ, որը ավարտվեց 5:1 հաշվով, Հայաստանի ներկայացուցչի հաղթանակով:

 

 

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: