SPORTSWORLD.AM

Փարիզցիները կարող են զրկվել լիցենզիայից

12 ապրիլի 2025 | 12:26:12 | 21

Կիլիան Մբապպեի ու ՊՍԺ-ի միջև կոնֆլիկտը շարունակվում է։ Ֆրանսիացին նախկին ակումբից պահանջում է 55.000.000€ աշխատավարձի և բոնուսների տեսքով։

 

Ակումբը հրաժարվում է վճարել պնդելով, որ Մբապպեն խոստացել էր չհեռանալ ազատ գործակալի կարգավիճակով, սակայն այդպես էլ վարվել է։

 

Ֆուտբոլիստի շահերը ներկայացնող փաստաբանը մի շարք հայտարարություններ է արել այս թեմայի շուրջ: Նրա խոսքով՝ ՊՍԺ-ն այս պահին էլ վճարելու մտադիր չէ:

 

Փաստաբանը նշել է, որ իրենք կփորձեն հարցը բարձրացնել Ֆրանսիայի սպորտի նախարարության մակարդակով։ Բացի այդ, պատրաստվում են բողոք ներկայացնել նաև ՈւԵՖԱ։

 

Նա չի բացառել նաև, որ իրավիճակն այնքան կարող է սրվել, որ նույնիսկ փարիզյան գրանդը զրկվի եվրագավաթներին մասնակցության համար անհրաժեշտ լիցենզիայից։

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: