«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը վերհիշել է, ինչպես է 2024-ի հոկտեմբերին «Ինտեր Մայամիի» և Արգենտինայի ազգային հավաքականի ավագ Լիոնել Մեսսիի եղբայր և Leo Messi Management-ի տնօրեն Ռոդրիգո Մեսսին այցելել Թումո ՝ իր հետ բերելով հատուկ նվեր՝ Արգենտինայի ազգային հավաքականի մարզաշապիկը՝ հենց Մեսսիի մակագրությամբ:

«Շնորհակալություն, Ռոդրիգո։ Կցանկանայինք հաջորդ անգամ նաև Լեոյին տեսնել մեզ մոտ»,- ասվում է Թումոյի՝ այսօր տարածած հաղորդագրության մեջ։
Նշենք, որ արգենտինացին այսօր իր Instagram-ի Storys բաժնում կիսվել է Թումոյի էջով։
