«Ուրարտու» ՖԱ ի նախագահ Ջեւան Չելոյանցի պատասխանել է ՀՖՖ ղեկավարությանը ավելի վաղ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ արված հայտարարություններին որոտեղ «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը նշված էր.
«Ես երբեք այս ձևաչափով չեմ պատասխանել, և ուզում եմ նշել, որ եթե ապագայում ֆեդերացիայի ղեկավարները ցանկանան արձագանքել իմ հայտարարություններին կամ խոսել այդ թեմաների շուրջ, ապա ես պատրաստ եմ նրանց հետ հրապարակավ հանդիպել փաստերով և ապացույցներով` որտեղ և երբ ցանկանան, և ցանկացած ձևաչափով»:
«Ասուլիսում Արմեն Մելիքբեկյանը նշեց, որ այն ամենը, ինչ ես ասել եմ Պրոֆեսիոնալ լիգայի մասին իմ հարցազրույցում, 0%-ով համապատասխանում է իրականությանը, ինչի կապակցությամբ ուզում եմ փաստել, որ կարող եմ հակառակն ապացուցել, այս խոսքերից հետո բոլոր հիմքերն ունեմ Մելիքբեկյանին անվանել ոչ միայն ֆեդերացիայի վատ ղեկավար, այլ նաև ստախոս։
FastSports հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ես խոսել եմ Պրոֆեսիոնալ լիգայի ստեղծման մասին՝ նշելով, որ հանդիպում եմ ունեցել ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի հետ, որի ժամանակ պայմանավորվել ենք, որ հանդիպում կանեմ ակումբների սեփականատերերի հետ 27.11.2022), իսկ հետո նա կհավաքի բոլոր սեփականատերերին իր մոտ և հանդիպում կանցկացնի նրանց հետ։ Անցել է երկուսուկես տարի, իսկ Մելիքբեկյանի խոստացած հանդիպման օրը դեռ նշանակված չէ։
Դիտավորյալ, թե իրենց տգետությամբ, բայց այն, ինչ ասել են ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանն ու գլխավոր քարտուղար Արթուր Ազարյանը Պրոֆեսիոնալ լիգա ստեղծելու վերաբերյալ, բոլորովին այլ բանի մասին է։ Նրանք նշեցին իրադարձություններ, որոնք տեղի են ունեցել մեկ տարի առաջ, ինչի մասին ես խոսել եմ իմ հարցազրույցում և այն, ինչ կրկնել եմ վերևում։
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան Պրոֆեսիոնալ լիգայի նախագծի վրա աշխատելու տպավորություն էր ստեղծում՝ անցկացնելով հանդիպումներ (02.10.2021 / 09.11.2021), որոնցում վերափոխվեց փաստաթղթերի ստեղծման պատասխանատվությունը:
Այս կապակցությամբ ևս մեկ անգամ նշեմ, որ Պրոֆեսիոնալ լիգայի նախագծի բոլոր փաստաթղթերը, ինչպես նաև դրա կանոնակարգի և ձևաչափի առաջարկը ստեղծվել է «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի իրավաբանական բաժնի կողմից՝ ՀՖՖ-ի պահանջով, այլ ոչ թե ինչպես ասացին Նիկողոսյանն ու Ազարյանը։ Ամբողջ փաստաթղթերն ուղարկվել են ինչպես ՀՖՖ, այնպես էլ բոլոր պրոֆեսիոնալ ակումբներին։
Նաև, եթե պարոն Նիկողոսյանի համար Պրեմիեր լիգայի 10 թիմերից 7-ի ներկայությունը հանդիպմանը շատ փոքր թիվ է, ապա նա վատ է նաև թվաբանությունից»։
«Ինչ վերաբերում է մարզադաշտի կառուցմանն աջակցելուն, նշեմ, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան արդեն իսկ օգնել է մեր ակումբին նախորդ մարզադաշտի նախագծի իրականացման հարցում՝ ձևացնելով, թե ամեն ինչ ընթանում է ըստ նախատեսվածի։
Մենք նրանցից օգնություն չենք խնդրել, Մելիքբեկյանը մեզ ասաց, որ Նիկողոսյանը մեզ կօգնի այս հարցում։ Պայմանավորվեցինք՝ պատճառաբանելով, որ իրենք ավելի լավ գիտեին։
Իսկ հիմա մտածում են, որ մենք իրենց կդիմե՞նք ինչ-որ օգնության համար։ Ոչ մի դեպքում մենք մեր թշնամի չենք։ Շնորհակալություն, բայց մենք այլևս կարիք չունենք նման «օգնության»։ Ջեւան Չելոյացի խոսքերն մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը:
Հավելենք ՀՖՖ ղեկավարությունը մամուլի ասուլիս էր հրավիրել երկու օր առաջ: