Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը երկրորդ հաղթանակը տոնեց և կպայքարի եզրափակիչ փուլի ուղեգրի համար:
Փարիզի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն Մալխաս Ամոյանը 77 կգ քաշային կարգի 1/4 եզրափակիչում գոտեմարտեց մոլդովացի Ալեքսանդր Սոլովեյի հետ առավելության հասնելով 7:2 հաշվով:

Մրցակիցը պարբերաբար հարվածում էր հայ ըմբիշի գլխին: Գորգի մրցավարի նկատողություններից հետո, մոլդովացուն կանոնների խախտման համար 2 միավոր ավելացրին Ամոյանի հաշվին: Մալխաս Ամոյանը դիտարժան գոտեմարտ անցակցրեց՝ բոլոր միավորները գեղեցիկ գցումներով եւ գլորումներով վաստակելով:

Եվրոպայի եռակի չեմպիոնը 1/8 եզրափակիչում ժամանակից շուտ 9:0 հաշվով պարտության էր մատնել նաև աշխարհի եւ Եվրոպայի փոխչեմպիոն, լեհ Մատեուշ Բենրատեկին:
Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչում է նաեւ աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի առաջնության եռակի բրոնզե մեդալակիր, Տոկիոյի Օլիմպիական խաղերի մասնակից, 63 կգ քաշային Կարեն Ասլանյանը քառորդ եզրափակիչում 8:0 հաշվով պարտության մատնեց լեհ Մայրբեկ Սալիմովին եւ դուրս եկավ կիսաերզափակիչ: