SPORTSWORLD.AM

«Երթուղայինների» նախկին նախագահը Թիկնիզյանի մասին

11 ապրիլի 2025 | 12:53:15 | 28

Մոսկվայի «Լոկոմոտիվի» նախկին նախագահ Նիկոլայ Նաումովը խոսել  է Հայաստանի ազգային հավաքականի և «երկաթուղայինների» պաշտպան Նաիր Թիկնիզյանի խաղային անկման մասին:

 

«Ինձ թվում է՝ Թիկնիզյանի կարիերան կործանվում է Եվրոպա տեղափոխվելու ցանկության պատճառով։ Անընդհատ տրանսֆերային ձախողումներ են լինում, գործակալները շարունակում են առաջ քաշել նրա հնարավոր տեղափոխության տարբերակներ, բայց ոչինչ չի ստացվում, և ի վերջո նա իսկապես ձախողվեց։ Նաիրը սկսել է շատ ավելի թույլ տեսք ունենալ, քան նախկինում։ Սա խանգարում է նրա խաղին։

 

«Լոկոմոտիվը» ճիշտ կանի, եթե նրան նոր պայմանագիր չառաջարկի։ Ակումբի ղեկավարությունը հասկանում է, որ նա սկսել է այնքան էլ լավ չխաղալ, իսկ դա հարիր չէ այն թիմին, որը պայքարում է մեդալների համար։ Այս դեպքում ես լիովին աջակցում եմ «Լոկոմոտիվի» ղեկավարությանը», – ասել է Նաումովը Championat-ի թղթակցի հետ զրույցում։

 

Այս մրցաշրջանում 25-ամյա պաշտպանն  մոսկովյան ակումբի կազմում անցկացրել է 28 հանդիպում, դառնալով 2 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: