SPORTSWORLD.AM

Հայտնի են հունահռոմեական ոճի ըմբիշների մրցակիցները

10 ապրիլի 2025 | 20:23:38 | 85

Ըմբշամարտի ԵԱ․ Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբիշների մրցակիցները

Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում վաղը ապրիլի 11-ին մրցագորգ դուրս կգան հունահռոմեական ոճի ըմբիշները: Հայտնի են նրանց զույգերը։

 

55 կգ քաշային կարգում հանդես եկող Մանվել Խաչատրյանը 1/4 եզրափակիչում կմրցի ազգությամբ թուրք Էմրե Մութլուի հետ։

 

Կարապետ Մանվելյանը, 60 կգ քաշային կարգում, կգոտեմարտի Լեհ Օլիվիեր Թոմաս Սկրիպչակի հետ։

 

63 կգ քաշային Կարեն Ասլանյանը պայքարը կսկսի 1/4 եզրափակիչում ու կմրցի Մաիրբեկ Սալիմով (Լեհաստան)-Դինիսլամ Բամմատով (հանդես է գալիս UWW-ի դրոշի ներքո) զույգի հաղթողի հետ։

 

67 կգ քաշային Սլավիկ Գալստյանը, 1/8 եզրափակիչում կմրցի ուկրաինացի Օլեքսանդր Հրուշինի հետ։

 

 Որակավորման փուլից պայքարը կմեկնարկի 72 կգ քաշային Շանթ Խաչատրյանը, որտեղ նրա մրցակիցն է ուկրաինացի Պարվիզ Նասիբովը:

 

Եվրոպայի գործող չեմպիոն, 77 կգ քաշային`  Մալխաս Ամոյանը 1/8 եզրափակիչում կփորձի պայքարից դուրս թողնել ազգությամբ լեհ Մաթեուշ Բեռնատեկին։

 

82 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Սամվել Գրիգորյանը կհանդիպի ադրբեջանցի Գուրբան Գուրբանովին, 1/8 եզրափակիչում։

 

1/8 եզրափակչից պայքարը կմեկնարկի նաև 87 կգ քաշային կարգի ըմբիշ` Կարեն Խաչատրյանը ում մրցակիցը Բուլղարիայի ներկայացուցիչ` Սեմյոն Նովիկովն է։

 

Եվրոպայի գործող չեմպիոն, Օլիմպիական խաղերի ոսկե, բրոնզե ու կրկնակի արծաթե մեդալակիր, աշխարհի քառակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը 1/8 եզրափակիչում կպայքարի Էստոնիայի ներկայացուցիչ Ռիչարդ Կառելսոնի հետ։։

 

130 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Դավիթ Օվասապյանը որակավորման փուլում կհանդիպի թուրք Մուհամեդ Համզա Բաքիրին։

 

Վաղը իրենց ելույթները կսկսեն 55 կգ, 63 կգ, 77 կգ, 87 կգ, 130 կգ քաշայինները:

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: