Կատալոնական «Բարսելոնայի» ղեկավարությունը իր տրանսֆերային առաջնահերթային նպատակն է համարում «Լիվերպուլի» վինգեր Լուիս Դիասի գնումը, սակայն անգլիական ակումբը ֆուտբոլիստի համար պահանջում է 75.000.000€: Այդ մասին տեղեկացնում է Sport.es-ը։
Աղբյուրի տեղեկացմամբ, կոլումբիացուն հետաքրքրում է նաև Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասրը» և «Ալ-Ահլին», այդ իսկ պատճառով «Լիվերպուլը» բարձրացրել է ֆուտբոլիստի ազատման կետը:
«Բարսելոնայի» ղեկավարությունը, թեև նպատակ ունի գնել Դիասին, սակայն չի կարողանա վճարել 75 միլիոն եվրո։
Նշվում է նաև այս խնդիրների ներքո «Բարսելոնան» կարող է վերսկսել բանակցությունները Բիլբաոյի «Ատլետիկի» ֆուտբոլիստ Նիկո Ուիլյամսի հետ, ով ավելի հասանելի է կատալոնական ակումբին։ Բասկերի թիմը նրա համար 60.000.000€ է պահանջում։