SPORTSWORLD.AM

Հայաստանի հավաքականը 5-րդն է թիմային հաշվարկում

10 ապրիլի 2025 | 15:09:57 | 80

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը Եվրոպայի առաջնությունում ելույթներն ավարտեց երկու արծաթե,  մեկ բրոնզե մեդալով: Թիմային հաշվարկում մեր ընտրանին զբաղեցրել է 5-րդ տեղը:

 

Հայաստանի թիմից արծաթե մեդալակիր են  Եվրոպայի 2024 թ. չեմպիոն Արման Անդրեասյանը և աշխարհի եռակի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի քառակի չեմպիոն Արսեն Հարությունյանը, իսկ բրոնզե մեդալը նվաճել է Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, 65 կգ քաշային Վազգեն Թևանյանը:

 

 Հավելենք ապրիլի 11-ից մրցագորգը դուրս կգան հունահռոմեական ոճի ըմբիշները: Արմեն Բաբալարյանի գլխավորությամբ մրցավայր կմեկնեն Մանվել Խաչատրյանը (55 կգ), Կարապետ Մանվելյանը (60 կգ), Կարեն Ասլանյանը (63 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), Շանթ Խաչատրյանը (72 կգ), Մալխաս Ամոյանը (77 կգ), Սամվել Գրիգորյանը (82 կգ), Կարեն Խաչատրյանը (87 կգ), Արթուր Ալեքսանյանը (97 կգ), Դավիթ Օվասապյանը (130 կգ)։

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: