SPORTSWORLD.AM

Խորվաթ ֆուտբոլիստի ապագան անորոշ է

16 փետրվարի 2025 | 11:18:19 | 61

Խորվաթ կիսապաշտպան` Լուկա Մոդրիչի ապագան անորոշ է: 39-ամյա ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրը խորվաթին  «Քաղաքայինների» հետ նախատեսված է մինչև 2024/2025 մրցաշրջանի ավարտը։

 

Հստակ չէ, որ Կառլո Անչելոտիի «Ռեալը» կպահի Լուկաին, որովհետև այս աշնանը նա կդառնա 40 տարեկան։ Ինչպես հայտնում է Nogomania-ն, Մոդրիչը ամռանը կարող է տեղափոխվել «Մոնտերեյ»։

 

Մեքսիկան ներկայացնող ակումբում Մոդրիչը կարող է հանդես գալ Սերխիո Ռամոսի հետ. փորձառու պաշտպանը վերջերս պայմանագիր է կնքել:

 

Ըստ  աղբյուրի Ռամոսը կարող է դերակատարում ունենալ Մոդրիչի տեղափոխության հարցում։ Լուկա Մոդրիչը կարող է Մադրիդի «Ռեալից» տեղափոխվել «Մոնտերեյ» արդեն հունիսին ամսին` աշխարհի ակումբային առաջնությունից առաջ։

 

 

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: