SPORTSWORLD.AM

«Արարատ-Արմենիա» ն Հայաստանի սուպերգավաթակիր

10 ապրիլի 2025 | 00:04:44 | 17

Հակոբ Տոնոյանի անվան սուպերգավաթի համար պայքարում Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում «Արարատ-Արմենիան» տոնեց հաղթանակ խոշոր 4:0 հաշվով:

 

Հյուրերի կազմում աչքի ընկան` Մարիուս Նուբիսսին (դուբլ) և Տենտոն Եննեն, գրանցվեց ինքնագոլ, որի հեղինակն է Անտոն Բռատկովը: Երկրպագուները հանդիպման ընթացքում պահանջեցին Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) ղեկավարության հրաժարականը և մարզադաշտում հայտնվեց FFA MAFIA գրությամբ պաստառ:

 

 

 

 

 Այսպիսով «Սև ու սպիտակները» ակումբի պատմության մեջ երկրորդ անգամ նվաճեցին Հակոբ Տոնոյանի անվան սուպերգավաթը: Առաջին անգամ նրանք սուպերգավաթին տիրացել են 2020 թվականին:

 

 

 

 

Լուսանկարը` «Արարատ-Արմենիա» ՖԱ

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: