SPORTSWORLD.AM

ՀՖՖ ղեկավարությունը հանդիպել է լրագրողների հետ

09 ապրիլի 2025 | 16:18:51 | 128

Այսօր ՀՖՖ ղեկավարությունը հանդես է եկել մամուլի ասուլիսով, որտեղ ներկա էին ՀՖՖ նախագահ` Արմեն Մելիքբեկյանը փոխնախագահ Արմեն Նիկողոսյանը և գլխավոր քարտուղար Արթուր Ազարյանը: 

Հանդիպման ընթացքում քննարկվեցին տարատեսակ հարցեր` ենթակառուցվածքներ ԱԱ Մ20 տարեկանների առաջնություն, ֆուտզալ, ազգային հավաքական, կանանց ազգային հավաքական, պրոֆեսիոնալ լիգա և այլն:

 

Պրոֆեսիոնալ լիգայի մասին հարցին նախագահը պատասխանեց` Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիան (ՀՖՖ) պատրաստ է ստորագրել հուշագիր ակումբների հետ որպեսզի ստեղծվի պրոֆեսիոնալ լիգա և ակումբները նշանակեն խաղերի անցկացման օրերը և ժամերը: Նրանցից պահանջվում է նշանակեն ղեկավար մարմին գրանցեն որպես կազմակերպություն Հայաստանի Հանրապետության Պետական Ռեգիստրում:

 

ԱԱ Մ20 տարեկանների առաջնության անցկացման հայտնի պատասխանը կստացվի մինչև ս.թ. սեպտեմբեր ամիսը:

 

 

 

Հարցեր հնչեցին առ այն մասին Ֆաստեքս Պրեմիեր լիգայի առաջատար «Նոա» ՖԱ ակումբին վաճառվել է Էջմիածնի տեխնիկական կենտրոն/ ակադեմիան? Արթուր Ազարյանը պատասխանելով նշեց վաճառք չի իրականացվել բոլոր հարցերի պատասխանները կարող եք գտնել ՀՖՖ պաշտոնական կայքի հաշվետվություններ բաժնում:

 

   

 

 

 

   Նախագահը հերքեց այն կարծրատիպը, որի համաձայն ՀՖՖն կազմակերպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայրիկին նվիրված հուշամրցաշարը նրա խոսքով այն կազմակերպվել է «Նիկարմ» ՖԱ ի կողմից և ակումբը հրավիրել ՀՖՖ ղեկավարին: Ենթակառուցվածքների մասին խոսքում նշվեց, որ ՀՖՖ ն իր տնօրինության տակ պետք է ունենա միայն ազգային մարզադաշտը, իսկ մնացյալ բոլորը երկրի ֆուտբոլային գերատեսչությունը կառուցում է ակումբների անհատույց օգտագործման պայմանով տրամադրելու համար:

 

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: