Ֆաստեքս Պրեմիեր լիգայի 20-րդ տուրից հետաձգված խաղում Երևանի «Արարատը» արտագնա խաղում 3:1 հաշվով առավելության հասավ Գյումրիի «Շիրակի» նկատմամբ:
Հանդիպումը հետաձգվել էր Գյումրիում եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով:
Տիգրան Եսայանի գլխավորած թիմում արդյունավետ խաղով աչքի ընկան` Մամադու Դոմբիան (դուբլ) և Ալբերտ Խանումյանը, տան տերերը հանդիպման վերջնամասում կարողացան կրճատել հաշիվը` Լյովա Մրյանի գոլի շնորհիվ:
Այս խաղից հետո` Ռաֆայել Նազարյանի տղաները իրենց ակտիվում ունեն 28 միավոր և զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի վեցերորդ տեղը, իսկ Տիգրան Եսայանի գլխավորած «Արարատը» 23 միավորով ութերորդն է:
Հավելենք վաղը նույն մրցափուլից հետաձգված խաղում` Ռուի Մոտայի «Նոա»-ն սեփական հարկի տակ կընդունի «բանակայիններին»: