SPORTSWORLD.AM

«Բավարիա»-ն ցանկանում է խափանել տրանսֆերը

07 ապրիլի 2025 | 15:07:53 | 20

Լևերկուզենի «Բայեր»-ի ֆուտբոլիստ` Ֆլորիան Վիրցը եվրոպական երկու ակումբների տրանսֆերային նպատակն է։

Այս մասին տեղեկացնում է Todofichajes-ը։

 

Աղբյուրի հաղորդմամբ՝ 21-ամյա վինգերի ծառայություններով հետաքրքրված են անգլիական «Մանչեսթեր Սիթին» և Մյունխենի «Բավարիան»։ «Քաղաքաբնակները» Վիրցի համար առաջարկում են 120 միլիոն եվրո, սակայն մյունխենյան ակումբը պատրաստ է վճարել ավելին:

 

Գերմանական գրանդը նախատեսում է կիսապաշտպանի համար վճարել 130 մլն. եվրո։

 

Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրը «Բայերի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։ Այս մրցաշրջանում 21-ամյա ֆուտբոլիստը անցկացրել է 39 հանդիպում, դարձել 15 գոլի և 13 արդյունավետ փոխանցման հեղինակ։

 

    

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: