SPORTSWORLD.AM

Նրանք պետք է ամաչեն. Պեպ Գվարդիոլա

07 ապրիլի 2025 | 14:15:18 | 13

«Մանչեսթեր Սիթի»ի գլխավոր մարզիչ` Պեպ Գվարդիոլան մեկնաբանել է «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուների վիրավորանքները «Ման․Սիթիի» կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենի հասցեին։

 

Դեպքը տեղի է ունեցել Պրեմիեր լիգայի մանչեսթերյան դերբիի ժամանակ (0-0):

 

«Սա կրթության պակաս է, բայց դա չի վերաբերում «Մանչեսթեր Յունայթեդին», այլ երկրպագուներին: Նրանք պարկեշտ և կրթված չեն, նրանք պետք է ամաչեն: Բայց դա տեղի է ունենում ամենուր, ոչ միայն Բրիտանիայում:

 

Մենք՝ մարզիչները, սեփականատերերը և հատկապես ֆուտբոլիստները՝ համաշխարհային ֆուտբոլի հայտնի մարդիկ, այնքան անպաշտպան ենք… Անկեղծ ասած, ես չգիտեմ և չեմ հասկանում, թե ինչ կա նրանց մտքում, ովքեր վիրավորել են Ֆիլին»,- մեջբերում է «Մանչեսթեր Սիթիի» մարզիչին AP-ը։

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: