Ֆաստեքս Պրեմիեր լիգայի 25-րդ տուրի վերջին խաղում Հայաստանի փոխչեմպիոնը հարազատ մարզադաշտում ընդունելով առաջնության հետնապահ` «Վեստ-Արմենիա» առավելության հասավ խոշոր 5:1 հաշվով:
Պորտուգալացի մասնագետի գլխավորած թիմում աչքի ընկան` Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան, թիմի ավագ` Հովհաննես Համբարձումյան, Գոնսալո Գրեգորիոն և Մաթեուս Այասը (դուբլ): Մեկ անգամ գրանցվեց ինքնագոլ` հյուրերի ֆուտբոլիստ` Վահրամ Մախսուդյան գրավեց սեփական դարպասը: «Վեստ-Արմենիա»-ն Օգնյեն Չանչարևիչի դարպասը կարողացավ խոցել մեկ անգամ` Մարտին Գրիգորյանի արդվետվության շնորհիվ:
Ռուի Մոտայի տղաները անպարտելի են Ֆաստեքս Պրեմիեր լիգայի շրջանակում 16 հանդիպում անընդմեջ`

25-րդ տուրից հետո` Արտակ Դաշյանը և ընկերները վստահ գլխավորում են մրցաշարային աղյուսակը 55 միավորով, «Վեստ-Արմենիա»-ն 20 միավորով իններորդ տեղում է, նույնքան միավորներ ունի Տիգրան Եսայանի գլխավորած «Արարատը»: Նշենք այսօր Վահե Գևորգյանի տղաները տասը ֆուտբոլիստներով 2:0 հաշվով սեփական հարկի տակ առավելության հասան Կարեն Բարսեղյանի «Գանձասարի» նկատմամբ:
25-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը ունի հետևյալ տեսքը`
