SPORTSWORLD.AM

ՖԻՖԱ նախագահի խոստումը Նիկիտա Սիմոնյանին

06 ապրիլի 2025 | 15:40:29 | 39

ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն խոսք է տվելմասնակցել  լեգենդար հայ ֆուտբոլիստ և մարզիչ Նիկիտա Սիմոնյանի 100-ամյակին։ Այդ մասին տեղեկացրել է ՈւԵՖԱ-ի պատվավոր անդամ և ՌՖՖ-ի պատվավոր նախագահ Վյաչեսլավ Կոլոսկովը։

 

«Նիկիտա Պավլովիչը խնդրեց հիշեցնել Ինֆանտինոյին իր խոստման մասին։ Նա հաստատեց, ասաց՝ այո, այո, կգամ», – նշել է Կոլոսկովը ՈւԵՖԱ-ի ապրիլի 3-ին Բելգրադում կայացած կոնգրեսից հետո։

 

Նիկիտա Սիմոնյանը 100 տարեկան կլինի 2026 թվականի հոկտեմբերի 12-ին։ Նա համարվում է «Սպարտակի» պատմության լավագույն ռմբարկուն (160 գոլ), եղել է ԽՍՀՄ հավաքականի կազմում Օլիմպիական չեմպիոն,   մարզել է նաև Երևանի «Արարատը», «Սպարտակը» և ԽՍՀՄ հավաքականը։

 

Չնայած ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինի հայտարարությանը՝ որ ռուսական թիմերը չեն մասնակցի միջազգային մրցումներին մինչև Ուկրաինայում հակամարտության ավարտը, Ինֆանտինոն հույս է հայտնել Ռուսաստանի հավաքականի վերադարձի վերաբերյալ։

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: