SPORTSWORLD.AM

Սկանդալները շարունակվում են

15 փետրվարի 2025 | 22:28:03 | 25

Մադրիդի «Ռեալը» Լա Լիգայի 24-րդ տուրում ոչ-ոքի խաղաց «Օսասունայի» հետ (1:1):

 

Հանդիպման գլխավոր մրցավար` Խոսե Մունուերա Մոնտերոն «սերուցքայինների» անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմին ցույց տվեց կարմիր քարտ մի խոսակցությունից հետո։

 

 Իսպանիայի ֆուտբոլի թագավորական ֆեդերացիայի կարգապահական կանոնակարգի համաձայն եթե ֆուտբոլիստը վիրավորում է մրցավարին, նրան կարող է սպառնալ 4-ից 12 խաղով որակազրկում։

 

Եթե խոսքը վերաբերում է անհարգալից պահվածքին, ապա պատիժն ավելի մեղմ կարող է լինել:

 

Իսպանական լրատվամիջոցներն  փորձում են ֆուտբոլիստի շրթունքներից կռահել, թե ինչ է ասել 21-ամյա ֆուտբոլիստը:

 

Լրագրողները համոզված են՝ Ջուդը պարզապես զայրացած է եղել և արտասանել է «F*ck off», իսկ մրցավարը լսել է այլ արտահայտություն, որը, ենթադրաբար, իրեն է վերագրել:

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: