SPORTSWORLD.AM

«Արարատ» ՖԱ ն հանդես է եկել հայտարարությամբ

05 ապրիլի 2025 | 22:56:42 | 15

Ապրիլի 4-ին կայացած Ֆաստեքս Պրեմիեր լիգայի 25-րդ տուրի «Արարատ» «Շիրակ» խաղում տեղի ունեցել վիճաբանական դրվագ ըստ Երևանյան ակումբի հանդիպման գլխավոր մրցավարն սխալ որոշում է կայացրել:

Ակումբի հայտարարությունը ստորև`

 

«Արարատ» ֆուտբոլային ակումբը հայտարարում է, որ մտադիր է բողոքով դիմել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա և անհրաժեշտության դեպքում նաև ՖԻՖԱ-ի մրցավարական կոմիտե՝ ապրիլի 4-ին կայացած Fastex Պրեմիեր լիգայի 25-րդ տուրի «Արարատ»-«Շիրակ» հանդիպման ընթացքում արձանագրված վիճահարույց դրվագի կապակցությամբ:

 

Մասնավորապես, ակումբը մատնանշում է խաղի 29-րդ րոպեին տեղի ունեցած դեպքը, որի ընթացքում, ըստ ակումբի գնահատականի, «Արարատ»-ի օգտին պետք է նշանակվեր 11-մետրանոց հարված, սակայն մրցավարը նման որոշում չկայացրեց։

 

«Արարատ» ֆուտբոլային ակումբն ընդգծում է արդար մրցակցության և մրցավարական որոշումների թափանցիկության կարևորությունը՝ համոզված լինելով, որ նման դեպքերի մանրամասն վերլուծությունն ու պատշաճ գնահատականը կնպաստեն մրցավարության որակի բարելավմանը և առաջնության հանդեպ հանրության վստահության ամրապնդմանը։

 

Բացի այդ, ակումբը խնդրում է, որ պատկան մարմինները հետաքնեն հանդիպման հնարավոր պայմանավորված բնույթը և խաղի արդար ընթացքը խաթարող հնարավոր մրցավարական գործողությունները։

 

Ակումբը իր դիմում-բողոքին կցելու է համապատասխան տեսագրությունները և պաշտոնական հիմնավորումները՝ պահանջելով սահմանված կարգով սկսել պաշտոնական վարույթ և անցկացնել հարցի համակողմանի քննություն»։

Նշենք այս հայտարարությանը արձագանքել են գյումրեցիները որում նշված է` «Ձեր անվերապահ աջակցությունը վայելող Արմեն Մելիքբեկյանի ղեկավարած ՀՖՖ-ն է ու նրա մրցավարները, հարգելի FC Ararat 

Ու՞մից եք բողոքում 

 

Հիշենցնենք` Տիգրան Եսայանի գլխավորած թիմը Ֆաստեքս Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում գտնվում է ութերորդ տեղում 20 միավորով, իսկ «Շիրակը» 28 միավորով վեցերորդն է:

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: