SPORTSWORLD.AM

Գավաթակիրը բարելավում է դիրքերը

05 ապրիլի 2025 | 21:42:25 | 19

Ֆաստեքս Պրեմիեր լիգայի 25-րդ տուրի կենտրոնական խաղում գործող գավաթակիր` «Արարատ-Արմենիա»-ն մրցակցի հարկի տակ 3:0 հաշվով առավելության հասավ Դմիտրի Գունկոյի «Ուրարտու»-ի նկատմամբ:

   Վարդան Մինասյանի գլխավորած թիմի կազմում աչքի ընկավ Մարիուս Նուբիսսին իր հետրիքով: Կամերունի ֆուտբոլիստը հանդիպման հաշիվը բացեց 11մ հարվածով այնուհետև զարգացրեց իր թիմի առավելությունը: Նշենք, որ «Սև ու սպիտակները» «Առյուծներին» պայքարից դուրս են թողել նաև Հայաստանի գավաթի խաղարկությունում: 

   Հաջորդ տուրում «Արարատ-Արմենիա»-ն 27-րդ մրցափուլում հյուր կգնա Չարենցավանի «Վան»-ին, իսկ «Ուրարտու»-ն 26-րդ տուրում մրցակցի հարկի տակ կհանդիպի «Ալաշկերտ»-ին:

    Այս խաղից հետո` Արմեն Համբարձումյանը և ընկերները իրենց միավորների թիվը հասցնում են 48-ի և զբաղեցնում երկրորդ տեղը մրցաշարային աղյուսակում, առաջատար «Նոա»-ն իր ակտիվում ունի 52 միավոր, իսկ «Ուրարտու»-ն 47 միավորով երրորդն է:

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: