SPORTSWORLD.AM

Թովմաս Մյուլերը կհեռանա մրցաշրջանի ավարտից հետո

05 ապրիլի 2025 | 17:32:48 | 15

«Բավարիա»-ն արձագանքել է Թոմաս Մյուլերի՝ ամռանը թիմից հեռանալու մասին տեղեկատվությանը: 35-ամյա կիսապաշտպանն այսօր հայտարարել է, որ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա մյունխենյան ակումբից:

 

«Թոմաս Մյուլեր․․. ոչ մի ցուցամոլություն, ոչ մի ցուցադրական բաներ, պարզապես անհավանական հմտություն․․. իսկական ֆուտբոլիստ: Նրա նմանը երբեք չի լինի, դա միանշանակ է, նա փոքր տարիքից եղել է «Բավարիայի» համակարգում:

 

Այս որոշումը նրա համար շատ դժվար էր։ Ի վերջո, մենք դա ընդունեցինք՝ ելնելով կազմի ծրագրման նկատառումներից, և ամենակարևորը, որպեսզի սրանից հետո կողմերը կարողանան նայել միմյանց աչքերի մեջ։ Այս դեպքում հենց այդպես է։

 

Այժմ մենք կանենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի մրցաշրջանն ավարտենք ավելի շատ գավաթներով»,- ասել է «Բավարիայի» մարզական տնօրեն Քրիստոֆ Ֆրեյունդը ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում:

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: