SPORTSWORLD.AM

Միկել Արտետան հայտնել ինչպես հաղթել «Արքայական» ակումբին

05 ապրիլի 2025 | 15:27:43 | 34

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ` Միկել Արտետան պատասխանել է այն հարցին, թե ինչ պետք է անեն «զինագործները»՝ Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակիչում Մադրիդի «Ռեալին» հաղթելու համար։ Իսպանացի մասնագետի կարծիքով՝ «Արսենալին»  անհրաժեշտ է ավելի լավը լինել մրցակիցներից։

 

«Նախ, մենք պետք է հավատանք, որ մենք նրանցից լավն ենք։ Առաջինից մինչև վերջին վայրկյանը։ Մենք լավ գիտենք, որ Չեմպիոնների Լիգայում խաղերի ճակատագիրը որոշվում է խաղի առանձին պահերին»,- Արտետայի խոսքերն է մեջբերում իսպանական AS-ը։

 

Հիշեցնենք, որ 1/4 եզրափակիչի «Ռեալ» – «Արսենալ» առաջին հանդիպումը կկայանա երեքշաբթի օրը՝ ապրիլի 8-ին, հանդիպումը կկայանա Լոնդոնի «Էմիրեյթս» մարզադաշտում։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23։00-ին։

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: