«Կրասնոդարը» պատրաստ է թիմի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանին ամռանը 12-13 միլիոն եվրոյի դիմաց վաճառել անգլիական «Լիդսին»: Այս մասին տեղեկացնում է Championat-ին ծանոթ աղբյուրը:
Ակումբները հաղորդակցվում են Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստի ամռանը հնարավոր տրանսֆերի կապակցությամբ։ Գործարքը կախված է որոշ հանգամանքների ց:
Առաջինը կախված է նրանից արդյոք անգլիական ակումբը կնվաճի Պրեմիեր Լիգայի ուղեգիր, բայց «Կրասնոդարը» պատրաստ կլինի ընդունել «Լիդսի» առաջարկը ամռանը, եթե նրանք հաջողությամբ հասնեն Պրեմիեր Լիգա», ավելացրել է Championat-ի աղբյուրը:
Ավելի վաղ Էդուարդ Սպերցյանի նկատմամբ «Լիդսի» հետաքրքրության մասին հայտնել է լրագրող` Իվան Կարպովը։
Այս մրցաշրջանում հայ կիսապաշտպանը ռուսական ակումբի հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 26 հանդիպման՝ դառնալով 6 գոլի և երեք արդյունավետ փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող պայմանագիրն «Կրասնոդար»-ի հետ նախատեսված է մինչև 2025/26 մրցաշրջանի ավարտը: