SPORTSWORLD.AM

Փարիզցիները հետաքրքրված են Վինիսիուս Ժունիորի ծառայություններով

05 ապրիլի 2025 | 15:03:53 | 21

Մադրիդի «Ռեալի»  հարձակվող Վինիսիուս Ժունիորը կարող է տեղափոխվել Ֆրանսիայի առաջնություն։

 

Այդ մասին տեղեկացնում է Todofichajes-ը։

 

Աղբյուրի տեղեկացմամբ «ՊՍԺ»-ն հետաքրքրված է 24-ամյա բրազիլացու ծառայություններով։ Փարիզյան գրանդը Վինիսիուսին դիտարկում է որպես Ուսման Դեմբելեի փոխարինող, ում հետ ցանկանում են պայմանագիր կնքել Պրեմիեր Լիգայի մի քանի ակումբներ։

 

Եթե Դեմբելեն լքի, փարիզյան ակումբը իր ներուժը կներդնի Ժունիորի հետ պայմանագիր կնքելու համար։ Բրազիլացու տրանսֆերային արժեքը գնահատվում է 200.000.000€։ Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն մադրիդյան ակումբի հետ ավարտվում է 2027 թվականի կեսերին։

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: