SPORTSWORLD.AM

Դեպքը տեղի է ունեցել կեսօրին

05 ապրիլի 2025 | 13:51:50 | 11

«Ժիրոնայում» վարձավճարով հանդես եկող «Յուվենտուսի» բրազիլացի կիսապաշտպան Արթուր Մելոյին երկու հոգի կողոպտել են։

 

Միջադեպը տեղի է ունեցել երեկ կեսօրին, երբ  նա գտնվել է ավտոկայանատեղիում։ Երբ նա հանել է տոմսը, անհայտ անձը վերցրեց Արթուրի ժամացույցը և անհետացավ մոտոցիկլետով իրեն սպասող ընկերոջ հետ։ Տուժածն անմիջապես դիմել է ոստիկանություն։ Այս մասին տեղեկացնում է AS-ը։

 

Նշվում է նաև, որ միջադեպը որևէ կերպ ազդեցություն չի ունեցել ֆուտբոլիստի հաջորդ առաջնության հանդիպմանը նախապատրաստվելու վրա։

 

Ընթացիկ մրցաշրջանում Արթուր Մելոն մասնակցել է Լա լիգայի 6 հանդիպման և արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել։

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: