Վրաստանի ծանրամարտի ֆեդերացիայում մարտի 3-ին կայացել է ընտրական համագումար, որտեղ նախագահ է ընտրվել օլիմպիական եռակի չեմպիոն` Լաշա Տալախաձեն։ Այդ մասին տեղեկացնում է Վրաստանի առաջին ալիքի պաշտոնական կայքը։
Աղբյուրի տեղեկացմամբ Տալախաձեն կղեկավարի Վրաստանի ծանրամարտի ֆեդերացիան առաջիկա չորս տարիների ընթացքում։
Ֆեդերացիայի գլխավոր քարտուղարի պաշտոնում փոփոխություն չի եղել․ այն կրկին վստահվել է Ռուսուդան Մուրադաշվիլուն։
Նախկին ծանրամարտիկը ներկայացրել է նաև իր թիմակիցներին՝ երեք փոխնախագահներին՝ Կախի Կախիաշվիլին, Իրակլի Թուրմանիշվիլին և Նոդար Սիրբիլաշվիլին։